Առաջին բժշկական օգնություն
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում
Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) համալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները:
Ծավալի համալրումը նպատակ ունի վերականգնել ներանոթային կորուստները և կարգավորել հիպովոլեմիան՝ պահպանելու համար հեմոդինամիկան և կենսական կարևոր ֆունկցիաները: Այս նպատակին կարելի է հասնել իզոօնկոտիկ և իզոտոնիկ լուծույթներով: Հեղուկի համալրումը նպատակ ունի լրացնելու արտաբջջային տարածության գոյություն ունեցող կամ սպառնացող հեղուկի դեֆիցիտը, որը կարող է առաջանալ մաշկից, մարսողական ուղղուց կամ երիկամներից հեղուկի կորստի պատճառով:
Սա կարելի է իրականացնել լուծույթով, որը պարունակում է օսմոտիկ ակտիվ բաղադրիչներ, այսինքն՝ իզոտոնիկ ինֆուզիոն միջոցներով: Էլեկտրոլիտային համալրումը նպատակ ունի վերականգնելու օրգանիզմի ողջ հեղուկը (ներբջջային+արտաբջջային), երբ մաշկից, մարսողական ուղղուց կամ երիկամներից հեղուկի կորստի պատճառով փոխվում են ջրային բոլոր տարածությունների ծավալը և բաղադրությունը:
Քանի որ ֆիզիոլոգիական կոլոիդ - օնկոտիկ ճնշում ունեցող կոլոիդ լուծույթները մնում են ներանոթային տարածությունում, իզոտոնիկ էլեկտրոլիտային լուծույթները տեղաբաշվում են արտաբջջային տարածքում (պլազմա + ինտերստիցիալ տարածություն), իսկ գլյուկոզայի լուծույթը՝ օրգանիզմի ողջ ջրի մեջ (և ներ-, և արտաբջջային), ապա պարզ է դառնում, որ 1) ծավալի համալրումն արդյունավետ կլինի կոլոիդների ներմուծման, 2) հեղուկի համալրումը՝ իզոտոնիկ կրիստալոիդների, իսկ 3) էլեկտրոլիտների կամ ողջ ջրի համալրումը՝ գլյուկոզայի լուծույթների ներմուծման դեպքում:
Նպատակը.
Սույն աշխատանքի նպատակն է վերլուծել ինֆուզիոն թերապիայի նոր տակտիկայի ներդրման արդյունավետությունը՝ պերիտոնիտով հիվանդների հետվիրահատական բուժման շրջանակներում:
Նյութը և մեթոդները.
Հետազոտությունը կատարվել է ԵՊԲՀ-ի համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Հետազոտության համար ընդգրկվել են այն հիվանդները, որոնք վիրահատվել են պերիտոնիտի կապակցությամբ:
Հետազոտության նյութը կազմել են 13 հիվանդներ (4 կին և 7 տղամարդ)՝ 34–76 տարեկան, որոնց ծանրության աստիճանն ըստ APACHE II-ի եղել է 12.1(5.8, վերակենդանացման բաժանմունքում գտնվելու տևողությունը՝ 4.1(1.5 օր, մահացությունը կազմել է 23.1% (n=3): Ներվիրահատական ինֆուզիան ընդգրկել է կրիստալոիդ (2.7(0.5լ) լուծույթներ: Հեմոդինամիկան արագ կայունացնելու նպատակով բոլոր հիվանդները անզգայացման ներածումից հետո ստացել են 300–400 մլ NaCl-ի 7.5%-անոց լուծույթ՝ կոլոիդի (0.5 լ Օսլադեքս, 0.6%, 200/0.5) հետ համատեղ:
Հետվիրահատական շրջանում կատարվել է v. jugularis interna-ի կամ v. subclavia-ի կաթետերավորում: Վերակենդանացման բաժանմունքում գտնվելու ողջ ըթացքում հիվանդները օրական ստացել են 3000 – 3500 մլ կրիստալոիդ (0.9%-անոց NaCl-ի և Ռինգերի լուծույթներ), 1000 մլ Օսլադեքս: Առաջին երկու օրը նշված հեղուկներից բացի ներարկվել է նաև NaCl-ի 7.5%-անոց լուծույթ՝ 400 մլ, և 5%-անոց գլյուկոզա՝ 500 մլ:
Սույն հետազոտության համար անցկացված ինֆուզիոն թերապիայի արդյունավետության չափանիշներ են հանդիսացել կենտրոնական երակային ճնշումը, նատրիումի խտությունը պլազմայում և պլազմայի օսմոլյարությունը:
Արդյուքները.
Հետազոտվող հիվանդների մոտ վերակենդանացման բաժանմունքում գտնվելու առաջին օրը կենտրոնական երակային ճնշումը եղել է բացասական: Հիպերտոնիկ և կոլոիդ լուծույթների ներարկումից հետո գրանցվել է վերջինիս վիճակագրորեն հավաստի աճ 45%-ով (p<0.05), իսկ հետագա օրերին այն կազմել է 11.4(2.9 սմ ջրի ս.: Նատրիումի խտությունը և պլազմայի օսմոլյարությունը պահպանվել են համապատասխանաբար 141.5(2.5 մմոլ/լ և 294.6(5.1 մՕսմ/կգ H2O միջակայքում:
Եզրակացություն.
Այսպիսով, ինֆուզիոն թերապիան ծրագրավորելիս հարկավոր է հաշվի առնել ջրային բոլոր տարածքներում գոյություն ունեցող շեղումները և հեղուկների ընտրությունը կատարել՝ ըստ այդմ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի շտկել ջրային հոմեոստազի խանգարումները և խուսափել բացասական ջրային բալանսից, ինչը բացասաբար անդրադարնում հիվանդության ելքի վրա:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում](up/article/small/file_56287_3144973.jpg)
Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...
![](images/calendar.png)
![Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում](up/article/small/file_29745_2461745.jpg)
Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...
![](images/calendar.png)
![Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում](up/article/small/file_29692_3011652.jpg)
Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...
![](images/calendar.png)
![Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն](up/article/small/file_30125_5570347.jpg)
Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...
![](images/calendar.png)
![Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի](up/article/small/file_26924_3013490.jpg)
Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013
Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով...
![](images/calendar.png)
![Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ](up/article/small/file_25543_2302243.jpg)
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ
I. Ներածություն...
![](images/calendar.png)
![«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ «Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ](up/article/small/file_25544_8888685.jpg)
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
I. ՆԱԽԱԲԱՆ
Ձեռքերի ժամանակին և ճիշտ հիգիենիկ մշակումը բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...
![](images/calendar.png)
![Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց](up/article/small/file_25547_1338696.jpg)
Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
Նպատակը` սույն մեթոդական ուղեցույցը նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժաշխատողների...
![](images/calendar.png)
![Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները](up/article/small/file_25034_869477.jpg)
Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...
![](images/calendar.png)
Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի համարվում են այն ախտաբանական փոփոխությունները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետաձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...
Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...
Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախահիվանդանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապահովելու համար հարկավոր են ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն